ԳլխավորԼուր

Երևանի մետրոն փակ է, պայթուցիկ սարքերի ահազանգ է ստացվել

Երևանի մետրոպոլիտենը փակ է, ուղևորներին տարհանում են. պայթուցիկ սարքերի ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը:

Նշենք, որ այս պահին Երևանի ու հարակից մարզերի բոլոր փրկարարական ուժերը ներգրավված են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքների վերացման, տուժածներին ու փլատակների տակ մնացածների որոնողական աշխատանքների մեջ։