ԳլխավորԼուր

Զանգել է ոստիկանության բաժին ու սպառնացել է պայթեցնել

Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնել է, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։