ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը ոչ–ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Հայկ Մարտիրոսյան

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ–ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 10-ական միավոր և բաժանում են 3-8-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն է՝ 11,5 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող ռուսաստանցի Դանիիլ Դուբովն ունի 10,5 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 7 տուր։

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է: