ԳլխավորԼուր

Հեթանոս հայերն այսօր նշում են Ամանորն ու Վահագնի ծնունդը

Մարտի 21-ը գարնանային օրահավասարի օրն է, հիշեցնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։

Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը: Ավանդույթի​ համաձայն, «Արորդիների Ուխտ» կազմակերպության​ անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորում են Գառնի տաճարում։

Մարտի 21-ի կեսօրին արդեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նրանք նշում են Վահագնի ծնունդը։