ԳլխավորԼուր

Հայերենի անվճար դասընթացներ հայրենադարձների համար

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում ուրախ է մեկնարկել հայոց լեզվի անվճար դասընթացներ:

Այս դասերը կօգնեն վերջին շրջանում հայրենադարձվածներին հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 2 ամիս: 

Դասընթացները կանցկացվեն հետևյալ խմբերով.

Տարրական արևելահայերեն. նախատեսված է հայոց լեզվին չտիրապետողների կամ սկսնակների համար: Նրանք կսովորեն կարդալ, գրել և խոսել:

Միջին/խորացված արևելահայերեն. նախատեսված է նրանց համար, որոնք ցանկանում են բարելավել արևելահայերենի կարդալու, գրելու և խոսելու առկա հմտությունները:

Արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա. նախատեսված է նրանց համար, որոնք ունեն արևմտահայերենի միջինից մինչև խորքային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց լեզվական գիտելիքները համապատասխանեցնել նաև արևելահայերենին:

Դասընթացներ տեղի կունենան երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 12:00-19:00: Հասցեն՝ Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ:

Տարվա ընթացքում դասընթացների անցկացումը կկրի պարբերական բնույթ։

Եթե ցանկանում եք դիմել հայերենի դասընթացներին, խնդրում ենք ձեզ նախընտրելի լեզվով լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը: Տեղերը սահմանափակ են։

Գարնանային փուլի վերջնաժամկետն է 2022 թ․-ի ապրիլի 3-ը։ 

ՀԱՅ – https://forms.gle/NAQraWjDL5sHwg217 

 ԱՆԳ – https://forms.gle/QKb1GaxRYLYyEKSq6 

 ՌՈՒ – https://forms.gle/5T2DyDwYRi5myNKV9