ԳլխավորԼուր

Մամուլի քարտուղարները ավարտական վկայականներ են ստացել

Մամուլի քարտուղարները ավարտական վկայականներ են ստացել

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մայիսի 5-ին տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի՝ 2023 թ. հոսքի դասընթացի փակման արարողությունը:

Դասընթացն իրականացվել է Երևանի պետական համալսարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սերտ համագործակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Մամուլի քարտուղարները ավարտական վկայականներ են ստացել

Փետրվարի 9-ին մեկնարկած դպրոցի շրջանակում պետական 18 գերատեսչությունների մամուլի քարտուղարներ և հանրային կապերի ներկայացուցիչներ մասնակցել են հաղորդակցության ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող տարբեր թեմաներով տեսական ու գործնական 22 դասընթացների՝ մամուլի հետ աշխատանքի հիմնարար սկզբունքներից մինչև հանրային խոսք, ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև սոցիալական մեդիայի հարթակների կիրառում և կիբեռանվտանգություն:

«Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանակում առավել մեծ ուշադրություն է դարձվել շահառուների քարտեզագրմանը և շահառուների հետ աշխատանքին, հաղորդակցության ռազմավարությունների մշակմանը, միջգերատեսչական համակարգման գործիքակազմին և ռազմավարական հաղորդակցության հիմունքներին ու սկզբունքներին:

Միջոցառման ավարտին «Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ: