ԳլխավորԺամանցԽճանկար

2021 թվականի 9 լավագույն սերիալները

Ներկայացնում ենք 2021-ի 9 լավագույն սերիալները՝ ըստ Корреспондент.net-ի։

«Մեյրը Իսթաունից»

Մեյր Շիենն անհաջողակ խուզարկու է, ում ամբողջ քաղաքը չի կարողանում ներել չբացահայտված հանցագործությունը։ Նախկին ամուսինն ապրում է այլ կնոջ հետ՝ դիմացի տանը։ Ու բոլորըհիշեցնում են Մեյրին, թե ինչպես է նա փրկել Իսթաունը՝ վճռորոշ գնդակը նետելով բասկետբոլի դպրոցական հանդիպման ժամանակ։

Սակայն կարծես թե նոր հնարավորություն է ստեղծվում նրա համար՝ զարմացնել բոլորին. կատարվել է հերթական սպանությունը, ու այն պետք է բացահայտել։

«ՎանդաՎիժն»

Համաշխարհային աղետից հետո ողջ մնացած սուպերհերոսների զույգը՝ անդրոիդ Վիժնն ու մոգությանը տիրապետող Կարմիր Վհուկը բնակություն են հաստատում ամերիկյան հովվերգական մի փոքր քաղաքում՝ սովորական կյանքով ապրելու մտադրությամբ՝ գազոններ խուզել, գնումներ կատարել, երեխաներ մեծացնել։ Բայց…

«Սպիտակ ջրածաղիկը»

Գրավիչ սյուժեով սերիալը սպիտակամորթ հարուստ ամերիկացիների մասին է, որոնք արձակուրդն անցկացնում են հավայան հյուրանոցներից մեկում։

«Լոքի»

Սերիալը հերոսի մասին է, որը նախկինում միայն չարագործություններ էր անում միայն այն պատճառով, որ դա էր իր դերը։ Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ Marvel տիեզերքի ամենաազատասեր կերպարի ձեռքերը շղթայում են, ու նա հայտնվում է իր համար ամենանվաստացուցիչ վիճակում։

«Կեսգիշերային մեսսան»

Սա մինի-սերիալ է ամերիկյան դեպրեսիվ գավառական կյանքի, վտանգավոր ֆանատիկոսների, ալկոհոլիզիմի մասին։ Կեսգիշերային մեսսան տպավորում է շատ լավ ընդգծված կերպարներով։

«11-րդ կայարանը»

Համավարակային ժամանակաշրջանում մանրէների մասին մշակութային երեւույթների շարքում  այս սերիալը երեւի թե ամենալավատեսականն ու կենսասիրականն է։  Ի դեպ, այստեղ ամեն ինչ կատարվում է հակառակ ընդունված կանոնների։

«Սպանություն մի շինության մեջ»

Սա Hulu-ի ամենադիտված կատակերգական սերիալն է՝ խճճված սյուժեով, սրամիտ հումորով ու բարձրակարգ ռեժիսուրայով։

«Կաղամարի խաղը»

Այս սերիալին Usanogh.am-ը ավելի վաղ առանձին անդրադարձել է։ Հավելենք միայն, որ սա ամենաշատ աղմուկ հանած ֆիլմն է «Չեռնոբիլից» ու «Գահերի խաղից» ի վեր, ու դա բավական է կորեական հիթը հիշելու համար։

««Դավադրություն» կորպորացիան»

Այս երգիծական մուլտսերիալը կատարելապես արտացոլում է հասարակական տրամադրությունները դավադրության տեսությանը հավատալու վերաբերյալ։

Գլխավոր հերոսուհին՝ Ռեյգանը, աշխատում է «Խորքային պետություն» կազմակերպությունում։ Նրա խնդիրն է աշխարհը պաշտպանել ամեն րոպե խելագարվելու վտանգից։

Հաճելի կինոդիտում!