ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Կաղամարի խաղը» կամ «Игра в кальмара» («Squid Game»). ո՞րն է սերիալի հաջողության գաղտնիքը

«Կաղամարի խաղը» ( «Игра в кальмара», «Squid Game») սերիալն ավելի ու ավելի լայն ճանաչում ու տարածում է ստանում։ Այն առաջին հարավկորեական ֆիլմն է, որը հայտնվել է Netflix-ի թոփ-ցանկի առաջին հորիզոնականում, ինչպես նաեւ դարձել է Netflix-ի ամենահանրաճանաչ սերիալը։

21,4 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը սկսել է ցուցադրվել սեպտեմբերի 17-ից ու արդեն 891 միլիոն  դոլար եկամուտ է բերել։ Մասնագետները կարծում եմ, որ այդպիսի հաջողություն նույնիսկ ինքը՝ Netflix-ը չէր ակնկալում։

Aliexpress առցանց առեւտրային ընկերության տվյալներով՝ սերիալի ցուցադրման մեկնարկից արդեն 5 օր անց աճել է դրա հետ ասոցացվող ապրանքների պահանջարկը։ Մեկ ամիս անց «կաղամարային» ապրանքներ փնտրում էր օրական 15 հազար մարդ։ Ամենապահանջվածը հերոսների դիմակներն են (մոտ 1100-2000 դրամ)։ Մարզական կանաչ համարակալված բաճկոնն ու տաբատը՝ գլխավոր հերոսի թիմի համազգեստը, կարժենան մոտ 17 հազար դրամ, վերահսկիչի համազգեստը՝ մոտ 14 հազար դրամ։

Կինոգետների կարծիքով՝ «Կաղամարի խաղը» սերիալի պայթուցիկ հանրաճանաչության պատճառներից են վիրուսային մարկետինգը, մեմո-տարողությունը, վիզուալ էֆկտները ու թեման։

«Кинопоиск»-ի գլխավոր խմբագիր Լիզա Սուրգանովան նշում է.

«Սոցիալական անհավասարության շատ սուր ու կարեւոր թեմա է, որն ավելի ակտուալ է դարձել համաշխարհային համավարակի պայմաններում, երբ հարուստներն ավելի հարստացան, իսկ աղքատներն ավելի աղքատացան։ Բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, ապրուստի միջոցներից, բիզնեսից։ Եվ նրանք, ինչպես սերիալի հերոսները, հավանաբար ընկան վարկերի տակ։ Բնակչության գերվարկավորվածությունը խնդիր է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում»,-կարծում է նա։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալներով՝ հարցվածների 26 տոկոսը հանդես է գալիս «Կաղամարի խաղը» սերիալի ցուցադրությունը Ռուսաստանում արգելելու օգտին՝ սպանությունների ու բռնության տեսարանների պատճառով։

Անցած շաբաթ Սեուլի մոտ 16 հազար բնակիչներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով  աշխատանքի վատ պայմաններից ու իրենց ներկայացվող պահանջներից։ Նրանք հագնված էին սերիալի վերահսկիչների պես։

«Կաղամարի խաղը» պատմում է մարդկանց մասին, որոնք, բախվելով ֆինանսական դժվարությունների, մեկնում են մի կղզի՝ մասնակից դառնալով ողջ մնալու խաղերին։ 40 մլն դոլար մրցանակը ստանալու համար նրանք պետք է մանկական 6 խաղի մասնակցեն։ Պարտվողները սպանվում են։

Comment here