ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Слово пацана»-ի սաունդթրեքով հայտնի AIGEL խումբը ելույթ կունենա Երևանում. Tert.am

Կադր «Слово пацана» ֆիլմից

Վերջին ամիսներին թե’ Ռուսաստանում, թե’ նախկին խորհրդային երկրներում մեծ մասսայականություն ունեցավ «Слово пацана» սերիալը: Սերիալում հնչած երգերը դարձան ոչ պակաս մասսայական, ավելին՝ նույնիսկ խորհրդային տարիների սիրված երգերին սերիալի շնորհիվ նոր շունչ տրվեց:

Համացանցում մեծ իրարանցում առաջացրեց ֆիլմի սաունթրեքը՝ «Пыяла»-ն, որը հնչում է թաթարերեն «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի կատարմամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համացանցը ցնցած երգը ձայնագրվել էր դեռ տարիներ առաջ, սակայն երգն իր աստեղային ժամին էր սպասում:

Ֆիլմի և երգի հաջողությունից ոգեշնչված՝ Unity Production-ն էլ որոշեց, որ հայ երաժշտասերները սիրված երգը կենդանի կատարմամբ լսելու հնարավարություն պետք է ունենան: Tert.am.life-ի հետ զրույցում Unity Production-ի համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշել է, որ խումբը Երևանում ելույթ կունենա մարտի 9-ին։