ԳլխավորԼուր

«Մարդու իրավունքներ» խորագրով տեսահոլովակների մրցույթ` ուսանողների համար

Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով սոցիալական տեսահոլովակների մրցույթ: Այն նախատեսված է բոլոր ԲՈւՀ-երի ուսանողների համար։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Այս կարևոր նախաձեռնության գաղափարն առաջ եկավ համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Դարբինյանի հետ մեր քննարկումներից մեկի ընթացքում և վստահ եմ, որ այն մեծ նշանակություն կունենա Հայաստանում մարդու իրավունքների տարբեր թեմաներով գիտելիքների մակարդակի բարձրացման համար:

Российско-Армянский университет и Аппарат Защитника прав человека РА объявляют конкурс социальных роликов на тему «Права человека». Это уникальный проект для студентов всех вузов.

A new initiative for students of all universities to prepare short videos on human rights related topics. This initiative is jointly announced by the Human Rights Defender of Armenia and the Armenian-Russian University.

Մրցույթի պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Մրցույթին ներկայացվող տեսանյութը կարող է կատարվել ինչպես մեկ հեղինակի, այնպես էլ ուսանողական խմբի կողմից:

Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ուսանողների սոցիալական ակտիվության և ներգրավվածության մակարդակը:

Մրցույթի կարգը և անցկացման ժամկետները

Մրցույթին մասնակցության համար համապատասխան աշխատանքներն ընդունվում են 2020թ․մայիսի 20-ից հունիսի 30-ը ներառյալ:

Դիմումները և տեսանյութերը հարկավոր է ուղարկել hasmik.hayrapet@rau.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մարդու իրավունքների տեսաֆիլմերի մրցույթ — 2020» անվանումը:

Մրցութային աշխատանքների տեխնիկական պահանջները

1) Մրցույթին ներկայացվող տեսահոլովակները պետք է ունենան MP4 կամ AVI ձևաչափ, իսկ տեսանյութի ձայնագրումը պետք է կատարվի 720 HD որակից ոչ պակաս: Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-2 րոպե:
2) Աշխատանքները կարող են լինել գունավոր, սև ու սպիտակ, հատուկ էֆեկտների կիրառմամբ, ձայնի կամ առանց ձայնի, բեմադրված և ոչ բեմականացված:
3) Տեսահոլովակը կարող է պարունակել տեքստ, գրաֆիկական և համակարգչային պատկերներ, ձայն, անիմացիա և այլ մարմիններ:
4) Տեսահոլովակը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, դրանում կարող են կիրառվել ձայնային կրկօրինակումներ:
5) Տեսահոլովակի կրկնօրինակումը (եթե առկա է) պետք է իրականացվի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
6) Տեսահոլովակների նկարահանման և մոնտաժման համար հատուկ ծրագրերի և գործիքների օգտագործումը թողնվում է մասնակցի հայեցողությանը:

Բարոյական և էթիկական ցուցանիշներին հակասող նյութերը, որոնք պարունակում են բռնության, ռասսայական, ազգային և/կամ կրոնական անհանդուրժողականության տարրեր, ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործման տեսարաններ, ոչ նորմատիվային բառապաշար, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտող գործողություններ, չեն դիտարկվելու մրցութային հանձնաժողովի կողմից:

Լավագույն մրցութային աշխատանքների հեղինակները կամ խմբերը կստանան մրցանակներ, իսկ նրանց աշխատանքները կտարածվեն ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հայ-Ռուսական համալսարանի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, այնպես էլ այլ զանգվածային լրատվության միջոցներում»:

Comment here