ԳլխավորԺամանց

Քավր երգերի մրցույթ՝ երգել սիրող երիտասարդների համար

«Դետք» խումբը երգել սիրող երիտասարդների համար հայտնի (քավր) երգերի մրցույթ է հայտարարել՝ խրախուսելով նրանց յուրովի մեկնաբանել «Դետք»-ի ցանկացած երգ:

Հաղթողը կստանա նվեր նոր երգի տեսքով՝ ներառյալ մեղեդին, խոսքը, գործիքավորումը, ձայնագրությունն ու հնչյունային կարգավորումները։

Մրցույթի պայմանները պարզ են՝ հարկավոր է տնային պայմաններում տեսաձայնագրել «Դետք»-ի երգերից որևէ մեկի քավր տարբերակը և մինչև հունիսի 15-ը տեղադրել «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերում՝ #DETQCOVER հեշթեգով։

Հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը «Դետք»-ի տղաները կընտրեն լավագույն և ամենաշատ հավանությունների արժանացած կատարումը և կհայտնեն հաղթողի անունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Comment here