ԳլխավորԼուր

Չինական միջոցառում՝ հայկական համալսարանում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի` Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը» խորագրով մշակութային միջոցառում, որի նպատակն էր նպաստել հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կրթական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը:

Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Ֆակուլտետի ուսանողները, որոնք չինարենով 3 առարկա են ուսումնասիրում (մասնագիտական հաղորդակցման հիմունքներ, դիվանագիտական այցելությունների և զրույցների վարում և դիվանագիտական վարվեցողություն), ներկայացրին հայ-չինական հարաբերությունների պատմությունը, զարգացումը և ձեռքբերումները, ինչպես նաև չինական թեյի, պանդայի դիվանագիտության մասին:

Հավելենք, որ դեռ 2015 թ. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ ջանքերով բացվել է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը: