ԳլխավորԼուր

Արման Թաթոյանը բոլորին հրավիրում է հանդիպման

Արման Թաթոյան

Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին, ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները»,-գրել է նա: