ԳլխավորԼուր

Հայտնի է, թե ով կփոխարինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Արման Թաթոյանը՝ Սյունիքում

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քրիստինե Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։