Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսական կազմն ու ուսանողները Պարի միջազգային օրվա կապակցությամբ յուրահատուկ ֆլեշմոբ են կազմակերպել` պարելով Երևանի բակերում։
Երիտասարդները ելույթ են ունեցել խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանի ղեկավարությամբ։
1982-ից ի վեր ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: