ԳլխավորԺամանցԼուր

ԵԹԿՊԻ-ի ֆլեշմոբը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 28-ին ԵԹԿՊԻ-ի մուտքի դիմաց տեղի ունեցավ մեծամասշտաբ պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառմանը մասնակցում էին բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի առկա և հեռակա բոլոր կուրսերը, դերասանական առաջին կուրսերը՝ Գոռ Մարգարյանի և Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ և դերասանական երրորդ կուրսը՝ Ժիրայր Դադասյանի ղեկավարությամբ:

«Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսներին, մասնակիցներին և մաղթում ստեղծագործական բազում ձեռքբերումներ»,-նշված է գրառման մեջ: