ԳլխավորԼուր

Երևանում անհնազանդության ակցիաներ են, բերման է ենթարկվել 240 մարդ. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից, ՆԳՆ-ի տվյալներով՝ փակ փողոցներ չկան։

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան  մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Երթի մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին, որտեղ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մայիսի 10-ից մեկնարկեցին անհնազանդության ակցիաները։

Մայիսի 26-ի հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։