ԳլխավորԼուր

Ուսանողական ցույցեր Բանգլադեշում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Ուսանողական ցույցեր Բանգլադեշում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության և իշխող կուսակցության ակտիվիստների միջև, առնվազն 24 մարդ է զոհվել:

Պետական հատվածում աշխատատեղերի քվոտավորման վիճահարույց համակարգը վերացվել է, սակայն բողոքի ցույցերը վերաճել են հակակառավարական շարժման, հայտնում է DW-ն։

Այսօր ցուցարարների մեծ խմբեր են հավաքվել Դաքքայի Շահբաղ կենտրոնական հրապարակում, որտեղ փողոցային մարտեր են բռնկվել: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են արել մարդկանց չվճարել հարկերն ու կոմունալ վճարները և դուրս չգալ աշխատանքի ՝ ի նշան կառավարության հետ չհամագործակցելու:

Հազարավոր ցուցարարներ հարձակվել են Դաքքայի Շահբաղ շրջանի խոշոր պետական հիվանդանոցի վրա, հրկիզել մի քանի ավտոմեքենա, հայտնել Է ոստիկանությունը:

Առնվազն 24 մարդ Է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են ամբողջ երկրում։ Ականատեսների խոսքով ՝ շինարար բանվորները սպանվել են ցուցարարների, ոստիկանության և իշխող Ժողովրդական լիգայի ակտիվիստների եռակողմ բախման ժամանակ: Մոտ 30 մարդ վիրավորվել է։

Կառավարությունը 18.00-ից պարետային ժամ է սահմանել, անջատվել է բջջային ինտերնետը, առաջիկա երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերը հայտարարվել են հանգստյան օրեր:

Հունիսից Բանգլադեշում ցույցեր են ընթանում հանրային հատվածում աշխատանքի ընդունման քվոտաների վիճահարույց համակարգի դեմ, որը երկրի Գերագույն դատարանը ներկայումս գործնականում չեղյալ է հայտարարել: