ԳլխավորԼուր

Բախումներից տուժած 4 մարդ դեռ հիվանդանոցում է. ՀՀ ԱՆ

Ժամը 13:30-ի դրությամբ՝ հունիսի 3-ի միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Մյուս տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ։

Հիշեցնենք, որ բախումներ էին սկսվել այն բանից հետո, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Պռոշյան փողոցից փորձեցին Դեմիրճյան փողոցով գնալ ԱԺ-ի մոտ։ Բողոքի ակցիաների սկզբից ի վեր ուժայինները լուսաձայնային հատուկ միջոցներ կիրառեցին։ Բերման է ենթարկվել 11 մարդ։

Մայիսի 1-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։