ԳլխավորԼուր

ՀՀ կառավարության շենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ

ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի, հայտնում է հաստատության մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:

Տեղեկացնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները հավաքվել են կառավարության թիվ 3 մասնաշենքի մոտ՝ պահանջելով թույլ տալ պատգամավորներին ներս մտնել ու հանդիպել նախարարների հետ։