ԳլխավորԼուր

Մեկնարկել է 2024 թ. ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:

Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստող կազմակերպությունների կողմից հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներից և դասընթացի մոդուլի կառուցվածքի վերաբերյալ ուղեցույցից: