Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Հանրահավաքի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին հնչեցրին ՀՀ օրհներգը ու Տերունական աղոթքը։
Այսօրվա հանրահավաքի կարգախոսն է «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»:
Այժմ ելույթ է ունենում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի