ԳլխավորԼուր

Փարաքարի համայնքապետն ընտրվեց

Դավիթ Մինասյան

Փարաքարի «Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն այսօր ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները: «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք հայտարարեցին, որ վայր են դնում մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից:

Ավագանու նիստին նշվեց, որ առաջիկա 2,5 տարին համայնքը ղեկավարել է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։

2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։