ԳլխավորԼուր

Բրազիլիայում ժայռն ընկել է զբոսաշրջիկների վրա. կան զոհեր (տեսանյութ)

Ֆուրնաշ լիճը Բրազիլիայում

Բրազիլիայի հարավ–արևելքում գտնվող Ֆուրնաշ լճում ժայռի մի հատվածը պոկվել և ընկել է նավակներով զբոսնող զբոսաշրջիկների վրա, տեղեկացնում է BBC-ն։

Առնվազն 7 մարդ մահացել է, 32-ը վնասվածքներ են ստացել, նրանցից 9-ի վիճակը ծանր է։ Անհետ կորած է համարվում 20 մարդ։

Նրանց գտնելու համար ջրասուզակներ և ուղղաթիռներ են ուղարկվել դեպքի վայր: