Մալթան պատրաստվում է օտարերկրյա հյուրերից յուրաքանչյուրին առաջարկել մինչեւ 200 եվրո, եթե նրանք մնան միջերկրածովյան կղզիում առնվազն երեք օր 2021-ի ամռան ընթացքում, հաղորդում է Reuters-ը: Նպատակը՝ վերականգնել իր զբոսաշրջային ոլորտն ու առաջ անցնել մրցակիցներից։
Մալթայի զբոսաշրջության նախարարը նշել է, որ կորոնավիրուսային սահմանափակումներն ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն հունիսի 1-ին։ Զբոսաշրջիկները, որոնք կամրագրեն տոմսերն ամռան ամիսներին անմիջապես տեղական հյուրանոցներից, կստանան գումար:
5-աստղանի հյուրանոցներում համար ամրագրող զբոսաշրջիկներն ընդհանուր առմամբ կստանան 200 եվրո, 4-աստղանիում՝ 150 եվրո, իսկ 3-աստղանիում՝ 100 եվրո:
Զբոսաշրջության բաժինը Մալթայի տնտեսության ավելի քան 27 տոկոսն է կազմում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։