ԳլխավորԼուր

«Ճանաչիր Հայաստանը». զբոսաշրջային ցուցահանդես՝ Խաչքարերի պուրակում

Մայիսի 27-ին Երևանի Խաչքարերի պուրակում տեղի ունեցավ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ Կոմիտեն հանդես է գալիս իր նոր բրենդով, որը նախատեսում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացում չորս ուղղություններով` մշակութային, խոհանոց, բնություն, արկածային։ Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ավելի լավ ճանաչելու մեր մարզերը և նորովի տեսնելու Հայաստանը:

Սիսիան Պօղոսեան
Սիսիան Պօղոսեան