ԳլխավորԼուրՀայաստանս

Սիմոն Մարտիրոսյան․ «Ոտքերս չէին պահում»

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին հրում վարժությունում զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նրան հաջողվեց փոքր ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։

Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես 109 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդը երեք անգամ չկարողացավ բարձրացնել 227 կգ կշռող ծանրաձողը։ Դա այն դեպքում, երբ համաշխարհային բոլոր ռեկորդները այս քաշային կարգում պատկանում են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։

Ծանրաձողը չբարձրացնելուց հետո Սիմոն Մարտիրոսյանն ասաց․ «Ոտքերս չէին պահում»։

Պարզվում է՝ Սիմոնի անհաջողության պատճառը վնասվածքն էր, որը նա ստացել էր դեռ ամիսներ առաջ՝ Քարվաճառում, երբ օգնում էր փրկել հայկական խաչքարերը։ Ծանրորդի հետ տեղի ունեցած մասին Facebook-ի իր էջում գրել է Աշոտ Թոփուզյանը։

«Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը, ու եթե ինքը չլիներ… Էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք…»,- գրում է Թոփուզյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here