ԳլխավորԼուր

Հայաստանում կրթության նպատակով ներքին զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Հայաստանում ներքին զբոսաշրջությունը տարվա առաջին եռամսյակում աճել է 22,2 %-ով։ Այս մասին Usanogh.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տարածքում զբոսաշրջիկների թիվը 183 հազար 334 է եղել, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 230 հազար 194։ Կրթության նպատակով Հայաստանի տարբեր բնակավայրեր են այցելել 1 097 ներքին զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 31,5 %:

Նախորդ տարվա առաջին եռամսյակում կրթության նպատակով ներքին զբոսաշրջիկների թիվը 834 է եղել։