Այսօր՝ հունիսի 27-ին, 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունների վերջին օրն էր. դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց պատմություն»
«Ֆիզիկա»
Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները անցկացվեցին հունիսի 9-ից հունիսի 27-ը։ Հայտագրվել էր 13 հազար 456 դիմորդ։