Հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլը։
Քննական մեկ կենտրոն է ձևավորված՝ թիվ 189 ավագ դպրոցում։
Այսօր՝ հուլիսի 5-ին, դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Անգլերենի համար հայտագրվել է 47 է, գերմաներենի համար՝ 1 դիմորդ։ Այլ օտար լեզուներ հայտագրողներ այս փուլում չկան։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Անգլերեն»
«Գերմաներեն»
Հաջորդ քննությունը հուլիսի 6-ին է։ Դիմորդները կփորձեն ուժերը «Մաթեմատիկա» առարկայից։
Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: