ԳլխավորԼուր

«Ozon»-ը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից

Ozon

«Ozon» մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից, առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է։

«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են Ռուսաստանից ապրանքների գնումները ձևակերպել «Ozon»-ով։ Նրանց հասանելի է ռուսական մարքեթփլեյսի գրեթե ամբողջ տեսականին` 196 միլիոն ապրանքային անուն ավելի քան 20 կատեգորիաներում. գրքերից և հագուստից մինչև սննդամթերք կամ առողջության համար ապրանքներ»,- փոխանցում է Forbes-ը։

Առաջին փուլում Հայաստանում գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով` առաքիչների ծառայության կամ պատվերների տրամադրման կետերի միջոցով։