Հունիսի 9-ին մեկնարկել, հունիսի 27-ին ավարտվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։
Հունիսի 27-ին դիմորդները քննություն են հանձնել «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։
«Ֆիզիկա»
Հայտագրվել է 1331, մասնակցել է 1057 դիմորդ (2022-ին՝ 1526, 2023-ի առաջին փուլում` 543)
Միջին միավորն է 12,22 (2022-ին` 11,42, 2023-ի առաջին փուլում` 11,06)
7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 208 մարդ կամ 19,7 տոկոս (2022-ին՝ 409 կամ 26,8 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 141 մարդ կամ 26 տոկոս)
18-20 միավոր են ստացել 180 մարդ կամ 17 տոկոս (2022-ին՝ 203 մարդ կամ 13,3 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 56 մարդ կամ 10,3 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 83, 19-19.75՝ 78, 20՝ 19 դիմորդ։
«Հայոց պատմություն»
Հայտագրվել է 1142, մասնակցել է 1084 դիմորդ (2022-ին՝ 1441, 2023-ի առաջին փուլում` 557)
Միջին միավորն է 12,20 (2022-ին` 12,74, 2023-ի առաջին փուլում` 13,99)
7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 223 մարդ կամ 20,6 տոկոս (2022-ին՝ 275 կամ 5,35 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 68 մարդ կամ 12,2 տոկոս)
18-20 միավոր են ստացել 160 մարդ կամ 14,8 տոկոս (2022-ին՝ 503 մարդ կամ 9,78 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 161 մարդ կամ 28,9 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 78, 19-19.75՝ 79, 20՝ 3 դիմորդ։