Կառավարության նիստում Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հետ կապված նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:
«Նկատի ունեմ վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ ենք: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր: Այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, ու որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում», — ասաց նախարարը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։