ԳլխավորԼուրԿրթություն

Ընդունվեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը

Դասարան

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը:

ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերություններ

«Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսեւորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետեւ դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձեւավորելու իրենց սեփական մոտեցումները»:

Փոխնախարարի խոսքով ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է: «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձեւից: Նաեւ առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատկանային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից:

Comment here