Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը»,- նշեց Ալթունյանը:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:
Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։