ԳլխավորԼուր

ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Նյուռա Մուրադյան, ՇՊՀ ուսխորհրդի նախագահ

Հունիսի 27-ին տեղի է ունեցել Շիրակի պետական հաամալսարանի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները, տեղեկանում ենք ՇՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջից։

ՈւԽ ընդհանուր ժողովին գրանցվել է 128 կուրսային ուսանողական պատվիրակ։ Առցանց ընտրության քվեարկությանը մասնակեցել  են 125-ը։

ՇՊՀ-ի ՈւԽ-ի նախագահի պաշտոնի համար կար 2 թեկնածու` ՈւԽ նախագահության կողմից առաջադրված Նյուռա Մուրադյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետ, Հոգեբանություն 4-րդ կուրս) և ինքնաառաջադրված Մարիամ Ադամյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետ, Սոցիալական աշխատանք 4-րդ կուրս)։

Նյուռա Մուրադյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 66 պատվիրակ, Մարիամ Ադամյանի թեկնածությանը՝ 47 պատվիրակ։

12 պատվիրակ քվեարկել են ձեռնպահ։

Այսպիսով՝ ՇՊՀ-ի ՈւԽ-ի նախագահ է ընտրվել Նյուռա Մուրադյանը։