Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում պետական պարգևների հանձման հանդիսավոր արարողությամբ և բուհի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսով ամփոփվել են համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Շնորհավորելով Շիրակի պետական համալսարանի 90-ամյակը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հոբելյանը, պատմությունն ու ավանդույթներն առաջին հերթին պատասխանատվություն են. «Կարևոր է արժանի լինել պատասխանատու աշխատանքը, պատմությունն ու ավանդույթները շարունակելուն»:
Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՇՊՀ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պետական պարգևներ է հանձել բուհի վաստակաշատ դասախոսներին:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են համալսարանի անցած 9 տասնամյակների պատմությունը, հիշողությունները, հաղթանակներն ու կարևոր նվաճումները:





