ԳլխավորԿրթություն

Ինչպես կկազմակերպվի ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

Շիրակի պետական համալսարանից տեղեկացնում են, որ համաձայն ՇՊՀ ռեկտորատի` 19.08.2020թ. թիվ 25 որոշման.

1. 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը սեպտեմբերի 1-ին կմեկնարկի միայն բակալավրի առկա ուսուցման առաջին կուրսերի ուսանողների համար:
2. Բակալավրի առկա ուսուցման 2-րդ, 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի ուսուցման 1-ին ու 2-րդ կուրսերի ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:
3. Բակալավրի առկա ուսուցման 1-ին կուրսերի ուսանողների համար համալսարանում կազմակերպվող դասերի սկիզբը՝ առավոտյան ժամը 9:30-ին:
4. Համալսարանում դասաժամերի տևողությունը 70 րոպե է:
5. Մանկավարժության, սոցիալական գիտությունների և իրավունքի, հումանիտար գիտությունների և արվեստի, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում են Պ.Սևակի 4 հասցեում՝ ներքոհիշյալ մուտքերից՝

• Մանկավարժության ֆակուլտետ — ձախակողմյան շքամուտք,
• Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ- ձախակողմյան շքամուտք,
• Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ- աջակողմյան շքամուտք,
• Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ- աջակողմյան շքամուտք,
6. Ռազմական ամբիոնի ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում են Ա. Շիրակացու 21/5 հասցեում։
7. Արվեստի ամբիոնի ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում են Ա. Շիրակացու 21/5 հասցեում։

«Սիրելի՛ ուսանող, հորդորում ենք նախապես տանը կատարել ջերմաչափում: 37 և ավելի ջերմաստիճան ունենալու դեպքում խնդրում ենք մնալ տանը և տեղեկացնել ֆակուլտետի դեկանին կամ մասնագիտական ամբիոնի վարիչին: Համալսարանին պատկանող ցանկացած տարածք խնդրում ենք պարտադիր մուտք գործել միայն դիմակով»:

Comment here