ԳլխավորԼուր

ՎՊՀ-ում 2-4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

Վանաձորի պետական համալսարանից հայտնում են, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման՝ առաջին կուրսի դասերն սկսվելու են սեպտեմբերի 1-ից, իսկ բակալավրիատի մյուս (2-4) կուրսերի և մագիստրատուրայի դասերն սկսվելու են սեպտեմբերի 15-ից:

Առաջին կուրսի ուսանողները կարող են օգոստոսի 24-ից ներկայանալ դեկանատներ՝ պայմանագիր կնքելու:

Comment here