ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ն վերադառնում է ուսումնառության առկա եղանակին

Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ից ԱրՊՀ բակալավրիատի առկա համակարգում ուսուցումը կվերսկսվի ավանդական եղանակով, իսկ մագիստրատուրայում՝ համադրելով առկա և հեռավար եղանակը:

«Հորդորում ենք հետևել համավարակի տարածումը կանխարգելող սահմանված բոլոր կանոններին` համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության 2021 թվականի նոյեմբերի «24»-ի N 271-Ն հրամանի հավելված 17-ի»,- նշված է բուհի կայքում։