Նոյեմբերի 15-ից բուհերը կանցնեն առկա ուսուցման՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Իսկ դպրոցների արձակուրդը նախարարությունում հակված չեն երկարաձգելու։ Դասերն առկա ձեւաչափով կվերսկսվեն նոյեմբերի 8-ից։
Հիշեցնենք, որ դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվել էին, իսկ բուհերին առաջարկվել էր մինչեւ նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա ուսուցումից։
Comment here
You must be logged in to post a comment.