ԳլխավորԼուր

14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան կարող է պահանջել 7 օրը մեկ

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվելու է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Comment here