ԳլխավորԼուր

Հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ

Բժիշկ Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաջին հերթին դրանք այն հիվանդություններն են, որոնք կապված են իմունոդեպրեսիվ պատրաստուկների ընդունման հետ, օրինակ՝ ուռուցքաբանականները:

Բացի այդ, Ժեմչուգովը նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հակացուցված է բորբոքային, աուտոիմունային, արյան համակարգային հիվանդությունների, ինչպես նաեւ գայլախտի դեպքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Արբանյակ-V» պատվաստանյութը։

Comment here