ԳլխավորԼուր

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի՞ մեկ շաբաթով․ ԱՆ-ն բուհերին առաջարկել է անցնել հեռավար ուսուցման

Աշխարհագրության դասասենյակ

Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկ է արվել ԿԳՄՍՆ-ին։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրել է, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։

«Կրթական այն հաստատաությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ նախարարության կողմից առաջարկ է արվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի բուհերը ևս անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։

Հիշեցնենք, որ ըստ ժամանակացույցի՝ դպրոցական աշնանային արձակուրդը պետք է լիներ հոկտեմբերի 25-31-ը (2-12 դասարանների համար)։

Comment here