ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում ուսուցումը կշարունակվի հեռավար եղանակով

Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից:

Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։

Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված հեռավար ուսուցման մասին։ Համաձայն դեկանների տեղեկատվության՝ գործընթացն ընթացել է բնականոն, դասընթացներն իրականացվել են ըստ դասացուցակների, որոնք վերահսկվել են լիազոր ստորաբաժանումների պատասխանատուների կողմից:

Ի հայտ եկած խնդիրները հնարավորության սահմաններում լուծվել են։

Comment here