ԳլխավորԼուր

«Սպորտլանդիա»՝ Արցախի պետական համալսարանում

Ապրիլի 17-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է համալսարանական «Սպորտլանդիա» մարզական մրցաշար, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

Մրցույթն ընթացել է 5 փուլով, որոնց ընթացքում եղել են տրամաբանական, մարզական և ժամանցային խաղեր։ Մրցույթին մասնակցել են համալսարանի 5 ֆակուլտետներից հավաքական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 10 ուսանող։

Մրցաշարի արդյունքում մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել բանասիրական ֆակուլտետի «Արցախ» թիմը, 2-րդ տեղը՝ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Բռունցք» թիմը, 3-րդ տեղը՝ տնտեսագիտության ֆակուլտետի «Ուղեղի գրոհ» թիմը։

Հաղթող թիմերն արժանացել են պատվոգրերի, իսկ մրցանակային 1-ին տեղը զբաղեցրած թիմը հնարավորություն է ստացել նաև մասնակցելու առաջիկայում կայանալիք պատմամշակութային արշավին։

Միջոցառումը կազմակերպվել է ՈւՀՏԱԿ բաժնի և ՈւԽ համատեղ ջանքերով։