ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում դասերը դադարեցվում են

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։

Հաշվի առնելով համավարակի տարածման վտանգը և ԱՀ կառավարության համապատասխան որոշումը՝ ռեկտորատը որոշում է կայացրել.

1) հոկտեմբերի 25-ից 29-ը ուսանողությանը ազատել դասապարապմունքներից.

2) շարունակել ավանդական եղանակով կազմակերպել առաջին փուլի ընթացիկ ստուգումները՝ փոքր խմբերով և խստիվ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող կանոնները.

3) առանց դիմակի արգելել մարդկանց մուտքը համալսարան.

4) նշյալ ժամանակահատվածում աշխատանքի ներկայանան ռեկտորը, պրոռեկտորները, ստորաբաժանումների ղեկավարներն ու որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ՝ համալսարանում անհրաժեշտ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Հոկտեմբերի 29-ին կրկին կհրավիրվի ռեկտորատի նիստ և կկայացվի իրավիճակից բխող որոշում:

Comment here