87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ընտանիքի անդաէմները։
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։
1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։