ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի ուսանողը՝ բազկամարտի առաջնության հաղթող

Օրերս կայացավ Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի բազկամարտի առաջնությունը, որին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի 7 ուսանող, հայտնում են aspu.am-ից։

75 կգ քաշային կարգում առաջին պատվավոր հորիզոնականը նվաճեց բուհի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Բալյանը, որը նաև ղեկավարում է ֆակուլտետի Սպորտի հանձնաժողովը:

Վերջինս ի սկզբանե «որոշել էր» հաղթել, և նրան հաջողվեց հաղթահարել ընթացքում հանդիպած բոլոր խոչընդոտները, ինչն էլ Հովհաննեսին դարձրեց հանրապետական առաջնության բազկամարտի մրցաձևի հաղթող:

«Հանձնաժողովն աշխատանքային երկար դադարից հետո սկսում է իր ակտիվ գործունեությունը. համոզված եմ՝ փոքրիկ հաղթանակները դառնալու են ուսանողնական մեծ հաջողությունների սկիզբ»,-aspu.am-ի հետ զրույցում նշել է Հարություն Մկրտչյանն ու հավելել՝ նմանատիպ խաղերն ուսանողներին օգնում են հավատալ սեփական ուժերին, լինել առավել համախմբված, ստեղծել նոր միջավայր՝ ձեռք բերելով նոր ընկերներ:

Բազկամարտի առաջնության հաղթողը հավելել է, որ հաղթանակն իր համար մի նոր շարժառիթ դարձավ. առաջիկայում հենց այս ոլորտում կշարունակի ծավալել ակտիվ գործունեություն։

Comment here