ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը:

«Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում անվանի ճարտարապետի ընտանիքին, գործընկերներին և ուսանողներին:

Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու թողած ժառանգությունը՝ որպես ճարտարապետի, ուսուցչի, գործընկերոջ միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, նրան ճանաչող ամեն մարդու և ուսանողների սրտերում»:

Comment here